Թուրքիայում շինարարական ընկերությունները, հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը եւ բնակչության գնողունակության անկումը, սկսել են կառուցել բնակարաններ ավելի փոքր մակերեսներով։ Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ Tulip Gayrimenkul ընկերությունը Ստամբուլի թաղամասերից մեկում կառուցած, նորաոճ ստուդիո տիպի 2 սենյականոց բնակարանները վաճառում է 20 հազար ԱՄՆ դոլարով։ Մեկ այլ՝ Fi Yapi ընկերությունը իր կառուցած 3 սենյականոց բնակարանները վաճառում է 33 հազար ԱՄՆ դոլարով։
Իսկ Թուրքիայի կառավարության ենթակայության տակ գտնվող TOKI ընկերության կողմից կառուցված բնակարանները ավելի մատչել են։ Օրինակ, Ստամբուլում կարելի 2 սենյականոց բնակարան վերցնել հիշյալ ընկերությունից հիփոթեքային վարկավորմամբ եւ վճարել ամսական ընդամենը մոտ 30 հազար դրամին համարժեք։ Կան նաեւ ավելի թանկարժեք բնակարաններ՝ կախված վայրից եւ ներքին վերանորոգման որակից։



























