Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Իրանում որոշում է ընդունվել եւս մեկ ընդդիմադիր թերթ փակելու մասին։ Ինչպես հաղորդում է իրանական FARS գործակալությունը, Իրանի մշակույթի նախարարության ՝ մամուլի վերահսկողության խումբը որոշում է ընդունել փակել երկրում ամենահայտնի թերթերից մեկը՝ «Endisheyi No»-ն («Նոր մտածողություն»)։
Թերթը պատկանում էր Islami Ish կուսակցությանը, որ ներկայացնում է Իրանի բարեփոխողների ճամբարը։
Այս տարվա նախագահական ընտրությունների ժամանակ հրատարակչությունը տեղեկատվություն էր տարածում նախընտրական շտաբից, որ պատկանում էր Հուսեյն Մուսավիի բարեփոխիչների ճամբարին։




























