Վիեննայի Լյուդվիգ Բոլցմանի անվան հետազոտական կենտրոնում տեղի է ունեցել գիտապրակտիկ համաժողով` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին:
Կոնֆերանսին մասնակցել են Ավստրայի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, դիվանագետներ, փորձագետներ: Համաժողովում քննարկվել են Եվրամիության դերակատարությունն ու այն ստույգ գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհին: Ելույթով հանդես է եկել Գերմանիայի սոցիալական հետազոտությունների եվրոպական կենտրոնի գիտնականները: