Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով մերժվել է փաստաբան Նորայր Միքայելյանի` մայիսի 3-ին Կիեւյան կամրջից նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քրգործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով (հանցակազմի բացակայություն):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մոտավորապես 50 տարեկան մի տղամարդ մայիսի 3-ին, ինքնասպանության նպատակով իրեն կամրջից ցած է նետել: Նրա մոտից գտել էին փաստաբանի վկայականը, որով էլ պարզել էին ինքնությունը: NEWS.am-ի տեղեկություններով` փաստաբան Նորայր Միքայելյանը, պարտքեր է ունեցել:
Վերջինիս մասնագիտացումն էր վարչական, աշխատանքային օրենսդրության հարցեր, ամուսնա-ընտանեկան եւ անչափահասների հարցեր, հողային օրենսդրության, անշարժ գույքի, պայմանագրերի, կանոնադրությունների կազմման, կազմակերպությունների ստեղծման եւ գրանցման, հարկային եւ մաքսային, Սեփականության եւ ժառանգության հետ կապված հարցեր, պարտավորական իրավունք, պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունների հետ կապված հարցեր, միայն քրեական իրավունքի հարցեր, քրեական եւ քաղաքացիական (բոլոր տիպի) հարցեր:




























