Ռուսաստանի առաջին դեմքեր Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին ամենաշատ քծնողների ցուցակը գլխավորել են արվեստի գործիչներ Միխայիլ Բոյարսկին եւ պոետ Իրինա Կոնոնովան: Այս մասին գրում է «Коммерсант Власть» թերթը: 2009 թվականի առաջատար քծնողների ցանկում են հայտնվել նաեւ երաժիշտներ, հոգեւորականներ, մարզիչներ, պատգամավորներ, քննիչներ:
«Ինձ համար Պուտինը ոչ միայն կշիռ ունեցող անձ է, նա աշխարհի համար 1 անհատականությունն է: Ես կարծում եմ, որ նա անկյունաքարն է մոլորակի բոլոր խնդիրների»,- հայտարարել է Բոյարսկին:
Իսկ պոետ Իրինա Կոնոնովան արժանացել է երկրոդ տեղին՝ շնորհիվ իր «Պուտինյատա» գրքին, որը նվիրված է Պուտինին:
Քծնողների ցուցակում 3-րդ տեղում է հայտնվել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը. «Միակ բանը, որ պակասում է Պուտինին, չեչեն լինելն է: Մնացած բոլոր հատկությունները նա ունի»,-ասել է Կադիրովը:




























