Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները առաջին անգամ ներկայացրել են երկրի զբոսաշրջային գրավչությունները Թուրքիայում եւ հաջողություն են ունեցել։ Այս մասին դեկտեմբերի 21-ին տեղի ունեած ասուլիսում հայտնեց Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության մարկետինգի տնօրեն Սյուզի Ազոյանը՝ ավելացնելով, որ դեկտեմբերի 12-13-ին Ստամբուլում տեղի ունեցած տարածաշրջանային ցուցահանդես-համաժողովին Հայաստանից մասնակցել են 8 զբոսաշրջային խոշոր ընկերություններ։ Ըստ նրա՝ Հայաստանը ցուցահանդեսին եւ համաժողովին ներկայացրել է տուրիստական տարածաշրջանային փաթեթներ։

Ներկայացվածների թվում են Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան փաթեթեները։ «Թուրքիա տարեկան բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում, պետք է փորձենլ այդ զբոսշրջիկներին նաեւ Հայաստան բերել, իսկ դա հնարավոր է մշակութային տուրիզմի շրջանակում»,- ասաց Ազոյանը՝ ավելացնելով, որ Թուրքիայի արեւելյան նահանգներում այցելողներին ներկայացվում է հայկական մշակութային կոթողները, որի մի զգալի մասը զբոսաշրջիկները կարող են տեսնել Հայաստանում, ինչը կամբողջացնի զբոսաշրջային ծրագիրը։ «Սրանով իսկ, հայկական ընեկերությունների ներկայարած ծրագիրը հետաքրքրել է թուրքական կողմին»,- նշեց Ս. Ազոյանը։ «Նուեվա Վիստա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Աննա Խաչատուրովայի խոսքով՝ զբոսաշրջիկներին միայն Հայաստանն առանձնապես չի գրավում, նրանք ավելի շատ ընտրում են տարածաշրջանային տուրիստական ծրագրերը։ «Չնայած վերջին տարիներին տարածաշրջանային ծրագրերի մասնակից զբոսաշրջիկները ավելի շատ ցանկանում են մնալ Հայաստանում, քան Ադրբեջանում եւ Վրաստանում, օրինակ՝ 14 օրվա ծրագրի մասնակիցները նախընտրում են 2 օր մնալ Ադրբեջանում, 4 օր՝ Վրաստանում, իսկ մնաած օրերը՝ Հայաստանում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ զբոսաշրջիկները Հայաստանում են նախընտրում ավելի շատ ժամանակ անցկացնել, որովհետեւ մեր երկրում սպասարկման ոլորտն անհամեմատ բարձր է։