«Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի համար 2009թ. ամենամեծ ձեռքբերումը աղետի գոտում իրականացված շինարարությունն է:

«2009թ. ամենամեծ ձեռքբերումն այն է, որ աղետի գոտում 118 հազար քառ.մ շինարարություն է իրականացվել եւ 25 մրդ դրամ գումար է ներդրվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հովհաննես Մարգարյանը:

Պատգամավորը, ի դեպ, հրաժարվեց պատասխանել ամենամեծ կորստի մասին հարցին. «Մտածեմ, հա՞, ամենամեծ կորստի մասին: Ես միշտ ցանկանում եմ ձեռքբերումներից խոսել»,- ասաց Մարգարյանը: