2010 թվականին Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածները ակտիվացնելու են բանակցային գործընթացը` նպատակ ունենալով նույն տարում հասնել համաձայնության եւ վերջ դնել ավելի քան 35 տարի շարունակվող հակամարտությանն ու կղզու բաժանմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հունվարին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմետրիս Խրիստոֆիասը եւ կղզու թուրքական հատվածի ղեկավար Մեհմեդ Ալի Թալաաթը բանակացությունների երկու փուլ են անցկացնելու, որոնցից յուրաքանչյուրը տեւելու է երեք օր:




























