Հայաստանի շրջանների զգալի մասում  հունիսի 24-ից 27-ը գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հյուսիս-արեւելյան` 2-7մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-ին  կնվազի 2-3 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:

Երեւանում հունիսի  24-ից 27-ը  գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Միջին ջերմաստիճանը գիշերը կլինի 14-16, ցերեկը` 29-31 աստիճան տաքություն: