Հունիսի 23-ին, ժամը 18:07-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 16 տան հարեւանությամբ այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին, մարվել` 18:42-ին: Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդ Չուկչյան) 020 ԼԼ 70 համարանիշով ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը եւ ավտոտնակի պատուհանը (մոտ 3 քմ):