Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգեուս Պապանդրեուին նամակ է հղել, որում տեղեկացրել է դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ուենցած միջադեպի մասին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նամակում, մասնավորապես գրված է, որ է, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետեւանքով սպանվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքի ուղղությամբ շարժվող մի կին:

«Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանային գոտում բռնությամբ բնակեցված եւ ռազմական նկատառումներով շահագործվող տեղի բնակիչները անտանելի պայմանների պատճառով փորձում են անցնել ղարաբաղյան կողմը»,- ասվում է նամակում:

ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի ուշադրություն էհրավիրել փաստի վրա, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտմամբ, մինչդեռ ԼՂՀ Պատպանական բանակի զիծառայողները փորձել են կանխել տարեց կնոջ ողբերգական մահը:

Նամակի պատճենն ուղարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, եւ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ):