Պոդոլսկում դեկտեմբերի 22-ի երեկոյան բնակելի շենքի շքամուտքում հոգեւորական է սպանվել։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սպանությունը կատարվել է մոտավորապես ժամը 22։00-ի սահմաններում այն շենքի շքամուտքում, որտեղ ապրում էր հոգեւորականը։ Հանցագործությունն իրականացնելու կասկածանքով իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել երկու երիտասարդների։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, հոգեւորականը նկատողություն է արել երկու երիտասարդներին, ովքեր իրենց բնական կարիքները հոգալիս են եղել հենց փողոցում։ Դրանից հետո վերջիններս հետեւել են նրան եւ շքամուտքում կրակել նրա վրա։ Ստացած վերքերից հոգեւորականը տեղում մահացել է։ Սա վերջին ժամանակներս կատարված երկրորդ նմանատիպ սպանությունն է Ռուսաստանում։ Նոյեմբերի 20-ին Մոսկվայի հարավում եւս մի հոգեւորական էր սպանվել։ Քննչական տվյալներով, նրան սպանել էին կրոնական անհանդուրժողականության հողի վրա։