Այսօր` դեկտեմբերի 23-ին Ադրբեջանում սկսվել են տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունները: Դրանց հետեւելու համար ընտրական հանձնաժողովներում գրանցվել են 48 388 դիտորդներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են 1160 տեղական եւ 52 միջազգային դիտորդներ:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել են 18 քաղաքական կուսակցությունների մոտ 31 հազար թեկնածուներ: 1718 տեղական ինքնակառավարման մարմիններում նախատեսվում է ընտրել 15 682 անդամներ:
Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած, տեղական ընտրություններում կանխատեսվում է ընտրողների ավելի ցածր ակտիվություն: Ադբեջանական «Թրենդի» տվյալներով, առավոտյան ժամը 10-ի դրությամբ (ընտրություններն սկսվել են ժամը 8-ից) մասնակցությունը կազմել է 8,77 տոկոս կամ 402 374 ընտրող: Սա Ադրբեջանի պատմության մեջ 3-րդ տեղական նշանակության ընտրություններն են: Առաջինը տեղի է ունեցել 1999 թվականին, իսկ երկրորդը` 2004-ին:




























