Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) վարչությունը օպերատիվ տեղեկություններ ունի, ըստ որոնց՝ Վրաստանը նախապատրաստում է դիվերսիոն-ահաբեկչական խմբեր՝ Դաղստանի տարածք ուղարկելու եւ այնտեղ վառելիքաէներգետիկ համակարգի եւ երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում դիվերսիաներ կազմակերպելու նպատակով: Այս մասին դեկտեմբերի 22-ին հաղորդել է Ռուսաստանի ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը:
Այս տեղեկատվության հետ կապված ուժեղացվել է ռուս-վրացական սահմանի դաղստանյան հատվածի հսկողությունը: Հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Շատ հնարավոր է, որ սա ռուսական կողմից ընդամենը տեղեկատվական պատերազմի մի մաս է կամ իր հետագա հնարավոր գործողություններն արդարացնելու նախապատրաստություն, թեեւ չի բացառվում նաեւ, որ իսկապես Վրաստանը նման բան է նախաձեռնել:




























