Իրանում հարձակում է տեղի ունեցել նախագահի թեկնածուի վրա: Իսրայելական «Կուրսոր» կայքը տեղեկացնում է, որ անհայտ անձինք հարձակվել են նախագահի թեկնածու Մեհդի Քարուբիի վրա, երբ վերջինս գնում էր ուրբաթօրյա աղոթքին մասնակցելու: Քարուբիի առողջական վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Իրանական «Էթեմադ Մելլի» պարբերականը ներկայացնում է Մեհդի Քարուբիի որդու՝ Հոսեյնի խոսքերը. «Այն պահին, երբ հայրս դուրս էր գալիս մեքենայից Թեհրանի համալսարանի մոտ, որտեղ տեղի էր ունենում երկրի գլխավոր ուրբաթօրյա աղոթքը, նրա վրա հարձակվեցին քաղաքացիական հագուստով անձինք»: