ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն ու Եվրոպայի երկրները պետք է մտածեն Վրաստանին զենքի նոր առաքում իրականացնելու մասին: Այդ մասին հայտարարել է հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարը, որի կարծիքով՝ Թբիլիսիի խոցելիությունը կարող է հանգեցնել Կովկասում առավել մեծ անկայունության, հաղորդում է Associated press-ը:
Նրա կարծիքով, Վրաստանի թուլությունը կարող է բերել ազգայնականների դիրքերի ամրապնդման եւ անկայունացնել իրավիճակը երկրում:
Առաջին հերթին, ըստ Լուգարի, պետք է ուշադրություն դարձնել վրացական ՀՕՊ համակարգերի թուլություն վրա:
Սենատորի հայտարարությունում կոչ է արվում համակարգել գործողությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչը կբերի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման, նշում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշենք, որ ԱՄՆ-ը արդեն 1 մլրդ է տրամադրել Վրաստանի ռազմական պոտենցիալի վերականգնման համար:




























