2009 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավտոմեքենաներ առեւանգելու 154 դեպք, որից 105-ը բացահայտվել է։
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2008 թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել էր նմանօրինակ հանցագործության 211 դեպք, բացահայտվել՝ 129-ը։




























