Թուրքիայում հրատարակվել է «Աղջիկ Եփրատի վեպը» անունով վեպը` ըստ իրական դեպքի: Թուրքիայի Մալաթիա քաղաքի հայտնի գրող Մեհմեդ Ալի Ջենգիզը այս վեպը գրել է իրական դեպքի վրա ստեղծած եւ տարիներ շարունակ այդ շրջաններում երգվող «Ահջիկ» (Աղջիկ, նշվում է հայերեն բառը) աշուղական երգը: Այն պատմություն է մի տխուր սիրո մասին: Թուրք տղան սիրահարված է լինում Խարբերդում ապրող մի հայ աղջկա: Սակայն 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ ճակատագիրը բաժանում է զույգերին:

Թուրքական Haberfx կայքէջի փոխանցմամբ` այդ աշուղական երգը վեպ դարձրած Մեհմեդ Ալի Ջենգիզը նշել է, որ ինքը Մալաթիայի մի ամրոցներից մեկում ուսումնասիրություն էր կատարում, երբ լսեց Էլազըղի (Խարբերդ) գյուղերից մեկում տեղի ունեցած թուրք տղայի եւ հայ աղջկա դժբախտ սիրո մասին պատմող երգը:

NEWS.am-ը հիշեցնում է, որ այս պատմությունը եւս մեկ թուրք գրող է վեպ դարձրել: 2008-ին Յուջել Չաքմաքը ներկայացրել էր այն «Ահջիկ»(Ahcik) վերնագրով: Թուրքերը աղջիկ բառը այս երգի մեջ անվանում են հենց հայերենով` ահջիկ: Յուջելի գրածը այն ժամանակ էլ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Ներկայացնենք այդ գիրքը կարդացածների մեկնաբանություններից մի քանիսը:

Քամիլե Շահին. — «Ահջիկը» իրոք գեղեցիկ եւ հրաշալի գիրք է: Ես կարդալիս արտասվել եմ: Այդ սիրո պատմությունը ինձ վրա ուժեղ տպավորություն թողեց: նորից այդ երգը լսելիս կարտասվեմ: Այդ վեպի համար Յուջել Չաքմաքին շատ շնորհակալություն:

Բուրհան Դաշ. — Ես Կոնիայում եմ ապրում: Ուսանող եմ: «Ահջիկը» իմ չորս ընկերներն էլ ինձնից վերցրեցին եւ կարդացին: Բոլոր աղջիկները այդ գիրքը կարդալուց արտասվում են: Դե տղաներն էլ կարտասվեն, բայց դե չեն ասի: Շնորհակալություն: