Հայ արտագաղթյալ Արթուր Օհանյանը, շտապելով Նոր տարուն հասնել Երեւան, որոշել է Յակուտսկից Հայաստան 12 հազար կմ-ը հաղթահարել հեծանիվով:
Իր շրջագայությունը 32-ամյա Օհանյանը սկսել է դեռ սեպտեմբերին եւ օրական հաղթահարում է 80 կմ:
Նրա խոսքով, ինքը որոշել է վերադառնալ Երեւան, երբ կորցրել է աշխատանքը: Նա վաճառել է ամենաթանկը, որ ունեցել է՝ նոութբուկը, եւ հեծանիվ է գնել: Ընդ որում, Օհանյանը հայտնել է, որ հեծանիվով շրջագայում է ոչ թե նրա համար, որ խնայի միջոցները, այլ որ հայրենիքում իրենով հպարտանան, քանի որ իր հայրենակիցներից եւ ոչ մեկը չի կատարել նման բան:
Պետրոպավլովսկում, ուր նախօրեին ժամանել է ճանապարհորդը, Արթուրին հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք օգնել են կացարանով եւ բարեկամական ընդունելություն են կազմակերպել:
«Ես որոշել եմ նվիրել իմ հեծանվավազքը Հայաստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամությանը, որ մարդիկ հարգեն իրար եւ ապրեն միասին, նաեւ, իհարկե, սպորտով զբաղվեն…», ասել է Օհանյանը Kazinform-ին:
Ի դեպ Օհանյանը դեռ 4000 կմ ունի անցնելու:



























