Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Արդար Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Զուրաբ Նողաիդելին շարունակում է սերտ կապեր պահպանել Մոսկվայի հետ: Այսօր նա հանդիպում է անցկացրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ, Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: Հանդիպմանն ի թիվս այլ հարցերի խոսք է գնացել Քութայիսիում Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով պայթեցված Փառքի հուշարձանի մասին:

Ինչպես հայտարարել է Գրիզլովը, հուշարձանը կարող է վերականգնվել Մոսկվայում՝ Պոկլոննիյ լեռան վրա: «Այդ թվում քննարկվում է Պոկլոննիյ լեռան տարբերակը»,- ասել է Գրիզլովը լրագրողներին: Ինչպես նկատել է «ԵդինայաՌոսիայի» նախագահը, հուշարձանի վերականգնման հարցը քննարկվել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ, որոշման օգտին հանդես են եկել վարչապետ Վլադիմիր Պուտինը, եւ հատուկ հիմնադրամ է ստեղծվել հուշարջանի վերականգնման համար գումարներ հավաքելու: