Մոլոդովայի կառավարությունը դեկտեմբերի 23-ին որոշում է ընդունել դուրս գալ ԱՊՀ Տնտեսական դատարանից։

Երկրի արդարադատության փոխնախարար Օլեգ Եֆրիմովի խոսքով, Տնտեսական դատարանն այլեւս վճռական դեր չի խաղում ԱՊՀ երկրների իրավական խնդիրների լուծման գործում"։

ИТАР-ТАСС –ի հաղորդմամբ, փոխնախարարն ասել է, թե կազմակերպության հիմնադրման օրվանից՝ 1994 թվականից սկսած, դատարանը քննել է ընդամենը 65 գործ, որոնցից միայն երեքն են անմիջապես կապ ունեցել Մոլոդովայի հետ։ Ընդ որում, պետությունը տարեկան 40 հազար դոլար մուծում է կատարում այդ դատարան։