Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը չի քննարկվել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հանդիպումից հետո հայտարարել է, թե ղարաբաղյան կողմի մասնակցությունը պետք է լինի այն փուլում, երբ հիմնարար սկզբունքները հավանության արժանանան, քանի որ հիմնարար սկզբունքների վերանայման մասին հայտարարությունները ձեռք չեն տալիս:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր հերթին նշել է, թե համանախագահները հաշվի են առնում ղարաբաղյան կողմի կարծիքը: «Մենք տեղյակ ենք ղարաբաղյան կողմի կարծիքներին: Դրանք ներառված են բանակցություններում: Նրանց տեսակետը բացառված չէ, որ ընդգրկվի գործընթացում: Մենք հաշվի ենք առնում Ղարաբաղի մեր ընկերների մտահոգությունները: Առանց հաշվի նստելու՝ համաձայնությունն անհնար է»,- հայտարարել է Բրայզան։



















