Հայ Ազգային Կոնգրեսը 2010թ. հունվարի 8-ին, ժամը 3-ին, Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակում հրավիրում է հանրահավաք:

ՀԱԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հանրահավաքը նվիրված է ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներին եւ պատգամավորական ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածության պաշտպանությանը: