Դեկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի»՝ A/H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 107 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:

Նրա խոսքով, խոզի գրիպից մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել: «Ներկայում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 11 հիվանդ: Մնացած հիվանդները, թվով` 94, առողջացումով դուրս են գրվել»,- ասաց նախարարի օգնականը:

Հիշեցնենք, որ խոզի գրիպից մահացել էին հղիության 6-րդ ամսում գտնվող մի կին եւ 28-ամյա մի երիտասարդ: