Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 2010 թվականը դիմավորելու է տանը եւ շատ համեղ ուտեստներ է պատրաստելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ավանդական հայկական ուտեստներ է պատրաստելու եւ «ինչ-որ մի բան, որը չեն համտեսել»: «Բայց դեռ չգիտեմ, պետք է որոշենք»,- նշեց պատգամավորը:

Փոստանջյանի ցանկությունն էլ յուրահատուկ էր եւ տարբերվում էր մյուս քաղաքական գործիչների ցանկությունից: Հարցին, թե ի՞նչ է ուզում Ձմեռ պապից, «Ժառանգության» պատգամավորը նշեց. «Այնքա՜ն բան կարող է ուզեմ: Ուզում եմ մեր իշխանավորները հասկանան, որ կյանքը շատ կարճ է, եւ այդ կարճ կյանքի ընթացքում պետք է թողնեն այնպիսի գործեր, որ հետագայում իրենց երեխաները ավելի հանգիստ եւ բարեկեցիկ կյանքով ապրեն: Թող ցանկացած երեխա ստանա այնպիսի ժառանգություն, որ չամաչի դրա համար»: