Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլային հավաքականները կհանդիպեն Բուրսայում: Ի դեպ, նախօրոք հայտարարվել էր, թե խաղը կայանալու է Կայսերիում, սակայն թուրքական «Hurriyet» թերթը տեղեկացնում է, որ խաղի վայրը տեղափոխվել է Բուրսա:
2010 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի նախընտրական Թուրքիա-Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսայի «Աթաթուրքի» անվան մարզադաշտում: Տոմսերի գների եւ խաղի սկսման ժամի մասին տեղեկություններ դեռ չկան:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Բուրսան գտնվում է Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում եւ երկրի խոշոր 5 քաղաքներից մեկն է, որի բնակչությունը հասնում է մոտ 2 միլիոնի:




























