2009թ. դեկտեմբերի սկզբից առ այսօր Հայաստանում ճանապարհա-տրանսպորտային պատահարներից Հայաստանում զոհվել են 19 հոգի:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 1-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 123 ՃՏՊ, որոնց արդյունքում զոհվել են 19 հոգի, եւս 154-ը ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ: 2008թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 161 ՃՏՊ, որոնց արդյունքում զոհվել էին 32 հոգի եւ 216-ը ստացել վնասվածքներ:




























