Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առաջին անգամ չէ, որ տարբերվում է էքսցենտրիկ հայտարարություններով։ Այս մասին դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով վերջինիս հայտարարությունն այն մասին, որ «ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության տեսանկյունից եւ այն մասին, թե հայ-թուրքական բանակցությունները պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ»։

Փորձագետի խոսքով, Սահակաշվիլիի քաոսային հայտարարությունների հիմքը գտնվում է Վրաստանի ներքաղաքական զարգացումների մեջ։ Իսկանդարյանը նշել է, որ Սահակաշվիլիի խոսքերի մեջ արտառոց ոչինչ չկա։