ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանշը կտրուկ անկում է արձանագրում: Վերջին հարցումների համաձայն, ամերիկյան նախագահի վարկանիշն ընկել է ռեկորդային ցուցանիշի: Ներկայումս ԱՄՆ նախագահին աջակցում է ամերիկացիների միայն 547 տոկոսը: Այն պահից, երբ Օբաման դարձավ ԱՄՆ նախագահ, նրա վարկանիշը չի իջել 60 տոկոսից: Ամերիկացիները հիասթափվել են իրենց առաջնորդից, որը չունի խնդիրները լուծելու հստակ ծրագիր:
Նշենք, որ նախագահի աթոռը վեց ամիս զբաղեցնելուց հետո Ջորջ Բուշ-կրտսերը նույնպես ունեցել է 57 տոկոս վարկանիշ: Երդումից վեց ամիս անց Բիլ Քլինթոնի աշխատանքը դրական էին գնահատել 48 տոկոսը: Ամենաբարձր ցուցանիշ արձանագրել են Ռոնալդ Ռեյգանն ու Ջորջ Բուշ-ավագը, որոնք ընտրվելուց վեց ամիս անց ունեցել են ավելի քան 60 տոկոսի վարկանիշ:



















