Բելառուսում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու, ով մարմնավաճառության նպատակով կանանց էր մատակարարում Մոսկվա։ «Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ Ռուսաստանի քաղաքացին հայաստանցի վերաբնակիչ է. Նրա անունը չի հրապարակվում։ Նրան ձերբակալել են Մոզիրում, որտեղ նա ժամանել էր՝ աղջիկների հերթական խումբը Մոսկվա տեղափոխելու նպատակով։
Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ կանանց մատակարարումների այդ ալիքը գործում է արդեն 13 տարի։ Եթե ձերբակալվածի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։
Տեղի ոստիկանությունն արդեն զբաղվում է խմբավորման մյուս անդամների ձերբակալություններով, որոնց թիվը հասնում է շուրջ 15-ի։



















