Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 24-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010թ. պետական ծրագրին եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշումն ուղղված է ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարմանը եւ ժողովրդագրական երեւույթների բացասական զարգացումների հնարավորինս մեղմմանը։