PKK-ի քուրդ զինյալները ցանկացել են սպանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանին: Թուրքական "Sonsayfa " կայքէջը մեջբերել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի խոսքերը: Վերջինս հայտարարել է, որ 2009 թվականի մարտի 29-ի տեղական մարմինների ընտրություններից առաջ PKK/Kongra-Gel զինված խմբավորումը որոշել էր սպանել Թուրքիայի վարչապետ Էրդողանին: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը մարտի 4-ի նախընտրական ելույթում ասել էր, թե ինքը սպառնալիքներ է ստանում Թուրքիայի ներսից եւ արտասահմանից:
Տեղադրություն



















