Հարավային Օսիայի Գլխավոր դատախազության Քննչական վարչության պետ Ռոլանդ Չիտաեւին մեռած են գտել:
Ինչպես տեղեկացնում է BBC Russian-ը, տղամարդն սպանվել է կրակոցից: Չիտաեւի մարմինը գտել են հանրապետության Ցխինվալիի շրջանի լքված գյուղերից մեկում: Սպանություն կատարելու մեղադրանքով երկու տղամարդ են ձերբակալվել:
Ձերբակալման պահին նրանք ալկոհոլի ազդեցության տակ էին:
Osradio.ru-ն հստակեցնում է, որ մարմինը գտնվել է Ուանաթ գյուղում:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, անհայտ անձինք հուլիսի 9-ին առեւանգել էին Ռոլանդ Չիտաեւին: Ավելի ուշ Կոխաթ բնակավայրում գտնվել էր նրա մեքենան` սրահում առկա արյան հետքերով, սակայն առեւանգվածը դրա մեջ չէր եղել:



























