Երուսաղեմի մարզային դատարանն այսօր` հուլիսի 10-ին, արդարացրել է Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին նրա դեմ հարուցված կոռուպցիոն երեք գործերից երկուսով:

Նա մեղավոր է ճանաչվել միայն Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներդրումների կենտրոնում քաղաքական նշանակումներում հասարակական վստահությունը խախտելու գործով:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, դատարանը վճիռ է կայացրել 3 գործերով: Օլմերտին մեղադրանք էր առաջադրված խաբեությամբ շահույթ ստանալու, մեքենայության, հանրային վստահությունը խախտելու, եկամուտները դիտմամբ թաքցնելու եւ փաստաթղթերում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է այն գործին, որով նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել, քննության վարկածով նա ներդրումային կենտրոնի միջոցով լոբբինգ է արել իր գործընկերւ ընկեր Ուրի Մեսսերի շահերը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Խափանման միջոցի ընտրության հարցը դատարանը կորոշի ավելի ուշ: