Իտալական Costa Concordia զվոսանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ցավում է հունվարին տեղի ունեցած աղետի համար:
Ինչպես հաղորդում է РБК-ն` վկայակոչելով BBC-ն, Սկետինոն խոստովանել է, որ «անընդհատ մտածում է այդ ողբերգության զոհերի մասին»: Նա ներողություն է խնդրել մարդկանց մահվան համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Costa Concordia զբոսանավը խորտակվել էր իտալական Ջիլիոն կղզու մոտ, հունվարի 14-ին: Մահացել էր 32 մարդ: Նավապետ Սկետինոյին մեղադրում են նրանում, որ նա շատ ուշ է աղետի ազդանշան տվել եւ անմիջապես ուղեւորների տարհանում չի սկսել:
Մինչեւ հուլիսի 5-ը նավապետը գտնվում էր տնային կալանքի տակ: Հուլիսի 6-ին Սկետինոն իր փաստաբաններին ուղղված նամակում իրեն անվանել է նավի փրկարար, հայտարարելով, որ նավը ժայռին բախվելուց հետո իրեն պահել է առավելագույնս ճիշտ:


























