ԱՄՆ քաղաքացի Ջո Գորդոնը, ով հայտնի նաեւ Լերփոնգ Վիչայխամաթ եւ Թաիլանդում դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման` Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, ներում է ստացել թագավորի կողմից: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը, թագավորի որոշմամբ Գորդոնը ազատ է արձակվել:
55-ամյա Գորդոնը կալանավորվել էր 2011-ի մայիսին` իր ինտերնետ-օրագրում գրառումների համար: Մասնավորապես, 2007-ի նրա գրառումների մեջ քննիչները գտել են Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետի ոչ պաշտոնական կենսագրության հղումը, որը տպագրվել է ընդհատակում արգելված է Թաիլանդում, գրում է «Ռոսբալտը»:
Ամերիկացին դատարանի առաջ է կանգնել, որտեղ նրան մեղադրել են թագավորին վիրավորելու, միապետությունը տապալելու կոչեր անելու եւ ինտերնետով սուտ տեղեկություններ տարածելու համար:




























