«Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին, ով հեռացել էր Իտալիայի կառավարության ղեկավարի պաշտոնից 2011թ. նոյեմբերին եւ բազմիցս հայտարարել, թե այլեւս մտադիր չէ հավակնել երկրի գլխավոր գործադիր պաշտոնին, կարող է կրկին առաջադրել իր թեկնածությունը 2013թ. նոյեմբերին կայանալիք ընտրություններում, գրում է Corriere della Sera թերթը:
Իրադարձությունների նման զարգացման մասին հայտարարվել է Բեռլուսկոնիի հռոմեական «Պալացցո Գրացիոլի» ոչ պաշտոնական նստավայրում կուսակցական հանդիպման ժամանակ, որտեղ քննարկել են վերջին հարցումների արդյունքները, որոնք ըստ վարչապետի, չի կարելի արհամարհել:
Բեռլուսկոնիի կուսակցությունն առանց նրա չի ստանա ձայների եւ 10 տոկոսը առաջիկա ընտրություններում, եթե որպես վարչապետ առաջադրի Անջելինո Ալֆանոյին, կստանա 18 տոկոս, իսկ եթե ցուցակը գլխավորի Բեռլուսկոնին, եւ ցանկում լինեն Ալֆանոյի եւ մի շարք այլ երիտասարդ դեմքերի անուններ, կուսակցությունը կարող է ստանալ 30 տոկոս քվե:




























