Հունիսի 22-ին շվեյցարական Նյոն քաղաքում տեղի են ունեցել Եվրալիգայի և Չեմպիոնների լիգայի առաջին ու երկրորդ որակավորման փուլերի վիճակագրությունները, որոնց համաձայն, Հայաստանի չեմպիոն «Փյունիկ» ակումբը Չեմպիոնների լիգայում մեկնարկելու է երկրորդ փուլից, որտեղ իր մրցակիցն է լինելու Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոն»։ Առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի իր դաշտում, հուլիսի 14-ին կամ 15-ին։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին կամ 22-ին։ Եվրալիգայում Հայաստանը կներկայացնեն 3 ակումբ՝ «Գանձասարը», «Բանանցը», «Միկան»։ «Բանանցն» ու «Միկան» պայքարի մեջ կմտնեն որակավորման առաջին փուլից, իսկ «Գանձասարը»՝ երկրորդ։ «Բանանցը» հանդիպելու է Բոսնիայի «Շիրոկի բրյեգ» թիմի հետ, իսկ «Միկան» իր ուժերը կփորձի շվեդական «Հելսինգբորգի» հետ։ «Գանձասարի» մրցակիցը հոլանդական «Բրեդան» է։ «Շիրոկի բրյեգ»- «Բանանց» խաղի հաղթողը որակավորման երկրորդ փուլում կհանդիպի ավստրիական «Շտուրմին»։ «Հելսինգբորգ» — «Միկա» հանդիպման հաղթողը կմրցի Հյուսիսային Իռլանդիայի «Լիսբուրն» և վրացական «Զեստաֆոնի» թիմերի մենամարտի հաղթողի հետ։

Եվրալիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կանցկացվեն հուլիսի 2-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 9-ին։ Երկրորդ փուլի խաղերը տեղի կունենան հուլիսի 16-ին եւ 23-ին։