Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր՝ դեկտեմբերի 25-ին Թուրքիայի իր գործընկերոջ հետ կայցելի Բաթըքենթ քաղաքում գտնվող Հեյդար Ալիեւի հուշարձանին։
Թուրքական Dunyabulten կայքէջի տեղեկացմամբ՝ այնուհետ երկու նախարարները Թուրքիայի արտգործնախարարության շենքում կստորագրեն երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի վերացման համաձայնագիրը եւ կկազմակերպեն համատեղ մամուլի ասուլիս։
Այնուհետ Ադրբեջանի արտգործնախարարին կընդունի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
Իսկ երեկոյան Մամեդյարովը Թուրքիայի խորհրդարանում կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։




























