Հուլիսի 20-ին Հայաստան կժամանի Եվրոպական Միության Եռյակի պատվիրակությունը` Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտի գլխավորությամբ:
Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Էդվարդ Նալբանդյանի եւ Կառլ Բիլդտի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 20-ին: Հանդիպումից անմիջապես հետո տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:




























