Սերգեյ Փարաջանովի նկատմամբ հալածանքների տարիների մասին ֆիլմը նկարահանում են Լվովի Դրոգոբիչյան գաղութում:

Ժապավենի բյուջեն 2 մլն եվրո է, իսկ պրեմիերան տեղի կունենա 2013թ. Կաննի միջազգային կինոփառատոնում:

Ֆիլմում կարտացոլվեն խիստ ռեժիմի գաղութում կինոռեժիսորի աքսորի տարիները: Ֆիմը նկարահանում է կինոռեժիսոր Ելենա Ֆետիսովան: Հենց նրան է պատկանում «Մոռացված նախնիների ստվերների» եւ համաշխարհային ճանաչում գտած նշանավոր այլ ժապավենների բեմադրիչի կյանքի ոչ դյուրին շրջանն արտացոլելու գաղափարը:  Դրոգոբիչյան գաղութը, Ելենա Ֆետիսովայի կարծիքով, գործնականում հենց այնպիսին է, ինչպիսին այն, որտեղ պատիժն էր կրում Փարաջանովը, գրում է Analitika.at.ua-ը` հղում անելով Fraza.ua-ին:

Ֆիլմի գլխավոր դերակատարը ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանն է, որն անձամբ ճանաչել է նկարչին եւ շփվել հետը:

Հիշեցնենք, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը մշակույթի եւ արվեստի այլ գործիչների հետ միասին դեմ էր արտահայտվում խորհրդային Ուկրաինայում քաղաքական ձեբակալություններին:

Բազմիցս արտահայտվել է մամուլում խոսքի ազատության պահպանման մասին: Դրա համար էլ 1973թ. դատապարտվել է :խիստ ռեժիմի գաղութում հինգ տարվա ազատազրկման  Նկարչին ազատել են 1977թ.` բողոքի միջազգային ալիքի շնորհիվ: