Ձայնագրման VMG Salsoul ստուդիան Լոս Անջելեսի դատարան հայց է ներկայացրել երգչուհի Մադոննայի դեմ` ուրիշի երգն օգտագործելու եւ դրա դիմաց չվճարելու համար, ուրբաթ օրը տեղեկացնում է TMZ պորտալը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ընկերությունը Մադոննային մեղադրում է Vogue հիթում Salsoul Orchestra խմբի  Chicago Bus Stop (Ooh, I Love It) երգի տարրեր օգտագործելու մեջ:

Հայցում նշվում է, որ Մադոննան ապօրինաբար շահույթ է ստացել երգից` սկսած 1990թ.-ից: Բնօրինակ երգը ստեղծվել է 1977-ին, սակայն կրկնօրինակված տարրը հնարավոր է եղել նկատել միայն վերջերս, քանի որ այն, ըստ VMG Salsoul-ի ներկայացուցչի, այնքան էլ ակնհայտ չէ եւ միայն հատուկ տեխնոլոգիայի միջոցով է հնարավոր եղել պարզել խախտումը:

Հայցի գինը չի նշվում: Երգչուհու կամ նրա ներկայացուցիչների կողմից մեկնաբանություններ չեն հնչել: