Շիրակի մարզի Հովհունի գյուղում ժամը 16.15-ից մինչեւ ժամը 16.30-ը տեղի է ունեցել կարկտահարություն, ինչի հետեւանքով տուժել են համայնքի ցանքատարածությունները: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հուլիսի 14-ին:

Դեպքի մասին տեղեկացվել են Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը, Գյուղատնտեսության եւ Բնապահպանության բաժնի պետ Մ. Մանուկյանը: Տարածքը «Մեւանծ»  ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: