Շիրակի մարզում 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել են հանցագործության 443 դեպք, որից բացահայտվել են 381-ը: Այդ մասին ասվում է ոստիկանության Շիրակի Մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանի հրապարակած հաշվետվության մեջ:

Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ, հաշվետու ժամանակահատվածում  արձանագրվել են հանցագործության 443 դեպք, որից բացահայտվել են 381-ը, 62-ը չեն բացահայտվել: Գրանցվել է 2-ու մարմնական վնասվածքի, հրազենի ապօրինի շրջանառության մեկ եւ թմրանյութերի իրացման չորս դեպք: Գրանցված 38 գողության դեպքերից 20-ը եղել են բնակարանային, գրանցվել է կեղծ փող պատրաստելու երեք եւ իրացնելու դեպքեր:

2012 թվականի վեց ամիսների ընթացքում հայտնաբերվել են 87 հետախուզվողներ, որից 51-ը` զորակոչից խուսափելու, 36-ը հանցագործության համար: Միայն հրապարակված թվերից կարելի է հստակ ասել, որ մարզում իրավիճակը կայուն է եւ վերահսկելի, եւ սա բխում է նրանից, որ ոստիկանությունում ձեռնարկվում են բոլոր միջոցառումները, բնակչության վստահությունը դեպի ոստիկանությունը եւ ոստիկանին վերադարձնելու համար, ինչն այսօրվա դրությամբ ստացվում է, եւ բավականին բարձրացել է ոստիկանության հանդեպ բնակչության վստահությունը, նշել է Բաբակեխյանը:

Գողությունների թվի նվազմանը նպաստել է ՀՀ Ոստիկանության  պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պահպանության բաժնի աշխատակիցների խիստ հետեւողականության շնորհիվ: Առաջին վեց ամիսների տվյալներով բաժնի կողմից պահպանվել է թվով 156 օբյեկտներ, որից 35-ը ոստիկանության կայուն պահակակետերի, այդ թվում երեքը ուղեկցման միջոցավ, 4-ը ռազմականացված ծառայության, 6-ը երթուղու եւ 111-ը ԿՊԲ-ի միջոցավ: Շնորհիվ ծառայության վստահելի գործելաոճի հիշյալ ժամանակահատվածում 10 նոր օբյեկտների հետ կնքվել է պահպանության վերաբերյալ պայմանագիր:

Համաձայն մարզային ոստիկանապետի ներկայացրածտվյալների անհանգստացնող չէ վիճակը նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների առումով: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 56  պատահար, ինչի արդյունքում գրանցվել է վեց մահվան դեպք, եւ 83 վիրավոր: