Հուլիսի 15-ին, ժամը 19.56-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանյան լճում դիակ է հայտնաբերվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Նախարարությունից նշում են, որ կտրվի լրացուցիչ պարզաբանում: