Ադրբեջանցի հաքերները հուլիսի 15 լույս 16-ի գիշերը` ժամը 2:00-4.00-ի սահմաններում, հարձակվել են gagiktsarukyan.am կայքի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ անընդհատ հարձակումներ են գործել, ծրագրավորողներն աշխատել են այդ ուղղությամբ, ինչի շնորհիվ էլ կայքը չի կոտրվել եւ այժմ էլ նորմալ աշխատում է:
Իվետա Տոնոյանն նշեց, որ սա gagiktsarukyan.am կայքի վրա առաջին հարձակումն է:



























