Գյումրիում հերթական սարսափելի դեպքն է տեղի ունեցել. անչափահաս դուստրը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է մորը:
«Շանթ» հեռուստաընկերության փոխանցմամբ, մայրն ու դուստրը հոգեկան խնդիրներ են ունեցել, մայրը` 47-ամյա Ժաննա Հակոբյանը հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում, իսկ դուստրը` 13-ամյա Հասմիկ Պիչոյանը` ոչ:
Դուստրը հարվածել է մոր կրծքավանդակի շրջանում: Բարեբախտաբար, Ժաննա Հակոբյանը չի մահացել, նա բուժօգնություն է ստացել եւ ներկայումս գտնվում է տանը:
Դեպքի մասին ոստիկանությանը ահազանգել է Ժաննա Հակոբյանի մայրը, եւ ներկայումս ոստիկանության Գյումրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:


























