Ռուսաստանի Տոլյատի քաղաքի արվարձաններում դաժանաբար սպանվել է 1990 թվականին ծնված Նարեկ Նալբանդյանը: Նրան սպանել են 13-16 տարեկան 3 անչափահաս ազգայնականներ:
Հանցագործները ձեռբակալված են, եւ ըստ իրավապաշտպանների, կենթարկվեն օրենքով նախատեսված առավելագույն պատժի` մինչեւ տասը տարի ազատազրկման:
«Երկիրմեդիայի» փոխանցմամբ, դիահերձումը պարզել է, որ Նալբանդյանը մահացել է կտրող-ծակող գործիքով հասցված 41 հարվածից: Մարդասպանները խոստովանել են, որ սպանությունը կատարել են ազգային հողի վրա եւ չեն զղջում դրա համար:
Անվտանգության աշխատակիցներն ու քաղաքային ղեկավարությունը ցավակցել եւ ներողություն են խնդրել հայ համայնքից` կատարվածի համար:


























