Հուլիսի 18-22-ը տեղի կունենա Լոնդոնի քաղաքապետ Իան Լուդերի այցը Բաքու:
Նրա այցը մասն է տարածաշրջանային այցելության, մասնավորապես Լոնդոնի քաղաքապետն այցելելու է նաեւ Ղազախստան: Այցի ընթացքում քաղաքապետը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հանդիպումներ կունենա նաեւ ֆինանսների, տնտեսական զարցացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններում: Բրիտանական մայրաքաղաքի ղեկավարի այցի նպատակն է ՝ զարգացնել ադրբեջանա-բրիտանական հարաբերությունները նավթային եւ տնտեսության այլ բնագավառներում:




























