Ամենաքիչը հինգ մարդ է տուժել այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Մոսկվայի մոտակայքում գտնվող զինվորական «Զվյոզդնի գորոդոկ» ավանի «Օրբիտա» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով։

«Ինտերֆաքսի» տվյալներով, երկու աղջիկներ դուրս են նետվել չորրորդ հարկից, կան ածխաթթու գազից թունավորվածներ։ Նրանց բոլորի վիճակը բավարար է գնահատվում։

Հյուրանոցում, որտեղ սպաների ընտանիքներ էին ապրում, հրդեհը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Անմիջապես հետո մոտ 30 մարդ տարհանվել է շենքից։

Ներկայումս կրակը տեղայնացված է։ Հրդեհի պատճառները ճշտվում են։